Բուհերի 2024-25 թթ. ուսումնական տարվա լրացուցիչ ընդունելության արդյունքների ամփոփումից հետո հայտնի են դարձել այն մասնագիտությունների հնգյակը, որոնք ամենապահանջածն են եղել դիմորդների շրջանում, տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերությունից։
Դրանք են՝
- Ստոմատոլոգիա
- Հանրային քաղաքականություն և կառավարում
- Իրավագիտություն
- Հասարակայնության հետ կապեր
- Միջազգային հարաբերություններ
Ամենամեծ թվով դիմորդներ ընդունվել են՝
- Երևանի պետական համալսարան — 2043
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան — 1229
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան — 1202
- Բրյուսովի անվան պետական համալսարան — 1008
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան — 898
Առաջին փուլից հետո թափուր մնացած 259 անվճար տեղից համալրվել է 43-ը, 5912 վճարովի տեղից՝ 1109-ը։
Այսպիսով՝ մրցույթի 2 փուլերի արդյունքում կառավարության հատկացրած 1766 անվճար տեղից թափուր է մնացել 216, 11343 վճարովի տեղից՝ 4810-ը։
Ի դեպ, ոչ պետական բուհերին հատկացվել էր 8 անվճար ու 2025 վճարովի տեղեր։ Համալրվել են 2 անվճար ու 316 վճարովի տեղեր։