Վաղարշակ Քեյանը (54 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող «DAURIA CUP» միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ բռնցքամարտիկը եզրափակիչում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովին։
Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։ Եվս 8 մարզիկ` Էրիկ Սեմերջյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրեասյանը (92 կգ) հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



