ԳլխավորԼուր

Գյումրեցի ծանրամարտիկը՝ Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց Մ23 տարիքայինների խմբի 81 կգ քաշային տղաների մրցավեճը. Եվրոպայի չեմպիոն դարձավ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ չեմպիոն էին դարձել Գառնիկ Չոլակյանն ու Գոռ Սահակյանը։

Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ- մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։

Comment here