Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Չելսի»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներից երկու թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին և հաճախակի էին փոխանակվում գրոհներով: «Մանչեսթեր Սիթի»-ն չէր կարողանում հաջող եզրափակել գրոհները։ Խաղակեսի վերջնամասում «Չելսի»-ի ֆուտբոլիստներն օգտվեցին «քաղաքայինների» պաշտպանների սխալից և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Կայ Հավերցը:
Երկրորդ կեսի մեկնարկից «Մանչեսթեր Սիթի»-ն նետվեց հետ բերելու կորցրածը, և խաղային իրավիճակներից մեկում վնասվածքի պատճառով խաղը շարունակել չկարողացավ Քևին դե Բրույնեն: «Չելսի»-ն ամբողջ երկրորդ կեսում անթերի գործեց պաշտպանությունում և ի վեևջո հաղթեց նվազագույն հաշվով: «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Առաջին անգամ «ազնվականներն» այս մրցաշարում հաղթել էին 2011/12 մրցաշրջանում:
Comment here
You must be logged in to post a comment.