Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիսի 30-ը։
Կողմերը նաեւ նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը երկարաձգել մեկ տարով, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
«Շատ երջանիկ եմ, վերջապես կարողացանք համաձայնության գալ: Ուրախ եմ, որ Հռոմում եմ մնալու, քանի որ նվաճումների եմ ցանկանում հասնել ակումբի հետ»,- ասել է Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։