ԳլխավորԼուր

Հայաստան-Գերմանիա հանդիպումն ավարտվեց 0-6 հաշվով

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հինգերորդ տուրի շրջանակներում մրցեց Գերմանիայի հավաքականի հետ:

Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա»-ում կայացած հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 0-6։

Մեր հավաքականը 10 միավորով հայտնվեց խմբի երկրորդ հորիզոնականում։

Հաջորդ հանդիպումը աշխարհի 2022 թվականի ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մեր ընտրանին Երևանում հյուրընկալելու է Լիխտենշտեյնի հավաքականին։

Comment here