ԳլխավորԼուր

Մահացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։ Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատ»-ում։

«Ակումբի ամբողջ անձնակազմը ցավակցում է Անդրեասյանի հարազատներին, ընկերներին և իր զորակցությունը հայտնում Անդրիասյանների ընտանիքին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

 

Comment here