Լուր

Լև Յաշինը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ

Դարպասապահ Լև Յաշին

Միջազգային ֆուտբոլի պատմության և վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) Լև Յաշինին (1929-1990) ճանաչել է ֆուտբոլի ողջ պատմության լավագույն դարպասապահ։

Ըստ IFFHS-ի՝ Յաշինը գերազանցել է բոլոր ժամանակների առաջատար դարպասապահներին, այդ թվում՝ Ջանլուիջի Բուֆոնին, Մանուել Նոյերին ու Իկեր Կասիլասին։

Լև Յաշինը իր ողջ 20-ամյա կարիերան անցկացրել է մոսկովյան «Դինամո» ակումբում՝ դառնալով ԽՍՀՄ հնգակի չեմպիոն։ Նա հանդես է եկել նաև ԽՍՀՄ հավաքականում՝ դառնալով Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (1956) և Եվրոպայի չեմպիոն (1960)։

Լև Յաշինը միակ դարպասապահն է պատմության մեջ, որը արժանացել է «Ոսկե գնդակի»՝ 1963 թվականին։ Նա հեղափոխական ազդեցություն է ունեցել դարպասապահի դերի վրա՝ հաճախ խաղին միանալով նաև տուգանային հրապարակից դուրս, ինչը հետագայում դարձավ նոր ստանդարտ ժամանակակից ֆուտբոլում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews