ԳլխավորԼուր

Ազգերի լիգա. Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին խմբի անդրանիկ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին նախաձեռնությանն ամբողջովին տիրել էր Իռլանդիայի հավաքականը: Հայաստանի ընտրանին երբեմն-երբեմն հակագրոհում էր:

Խաղի առաջին կեսի 45 րոպեներին Հայաստանի ընտրանին գործում էր «երկրորդ համարով»: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական՝ ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կրկին պաշտպանվողի դերում էր և հույսը դրել էր հակագրոհների վրա: 74-րդ րոպեին հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ 21-ամյա Էդուարդ Սպերցյանը:

Հաջորդիվ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը փորձեր էր կատարում կրկնապատկելու ստացած առավելությունը, սակայն անհաջող:

Ի վերջո, Հայաստանի ընտրանին հաղթեց նվազագույն հաշվով` հաղթանակով մեկնարկելով Ազգերի լիգայի այս մրցափուլում:

Ազգերի լիգայի A ենթախմբում Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին` հյուրընկալվելով Շոտլանդիայի հավաքականին: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: