ԳլխավորԼուր

Ադրբեջանի ԶՈւ-ն վաղ առավոտից կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղութամբ. կան զոհեր

Սոթքի հանքավայր

Այսօր ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

***

Ավելի ուշ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։