Մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան — Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը, հայտնում է ՀՖՖ-ն:
Հյուսիսային, Հարավային տրիբունաներ — 3000 դր.
Արևելյան տրիբունա- 6000-7000 դր.
Արևմտյան տրիբունա- 12000-15000 դր.
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո:
Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։