ԳլխավորՀայաստանս

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների փառատոնին

Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Հնդկաստանում 2020 թ. փետրվարի 1-16-ը անցկացվող Սուրաջկունդի 34-րդ միջազգային արհեստների փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի կրող խմբեր:

Հայաստանի տաղավարում ցուցադրված են հայ վարպետների (Արմենուհի Խաչատրյան, Արմինե Պողոսյան, Մարալ Շեուհմելիան) ասեղնագործություններ, գոբելեններ և ժանյակներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև «Կայթ» նվագախմբի ելույթները:

«Կայթ» նվագախումբը հիմնադրվել է 2016 թվականին, Երևանում՝ Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարելու հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։

Comment here