ԳլխավորԼուր

Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։
Գործարքի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է ավելի քան 244 մլն դոլարի մասին լինել։

Պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։

Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։

Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։