ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Comment here