ԳլխավորԼուր

Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Արաքսյա Կիրակոսյանը։

Տիգրան Պետրոսյանը մարզպետ էր նշանակվել 2019 թվականի հունվարի 31–ին։ Մինչ այդ  դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում ու Շիրակի պետական համալսարանում։

Comment here