Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության օրվա առթիվ։
«Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ անսպառ եռանդ, նպատակասլացություն և ինքնավստահություն։
Այս դժվար և խոչընդոտներով լի տարում երիտասարներն ապացուցում են, որ անգնահատելի գործըներներ են, որոնց պետականամետ և քաղաքացիական ազնիվ դիրքորոշմամբ մենք կարող ենք չկասկածել պետության ապագայի հուսալիությանը։
Մեր պետության համար ցանկացած շրջադարձային փուլում մեծ է եղել երիտասարդների դերն ու ներգրավվածությունը. երիտասարդությունը հասարակության ծանրաչափն է, նրա հավասարակշիռը։ Անգնահատելի է Ձեր դերը հատկապես քաղաքական, քաղաքացիական և խաղաղության պահպանման գործում։
Սիրելի՛ երիտասարդներ, դուք այն ուժն եք, որ կարող է փոխել աշխարհը, դարձնելով այն ավելի լավը, աշխարհ, որին արժանի է մարդկությունը։ Ինչպես ասում են՝ երիտասարդությունը խիզախության ժամանակն է, խիզախ եղեք, սիրելիներս»,-նշված է մարզպետի ուղերձում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։