ԳլխավորԼուր

Չմոռանաք աղի բլիթ ուտել

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի հունվարի 30-ին:

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ավանդության համաձայն` բլիթը պետք է բաժանել յոթ մասի և ուտել մինչև վերջ: Ուտելուց հետո պետք է առանց խոսելու, առավել եւս՝ առանց ջուր խմելու, պառկել քնելու։

Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Հիշեցնենք, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։

Comment here