Ո՞ր տարիքն է համարվում երիտասարդ։ Եթե հավատանք Google-ին՝ աշխարհի մասնագետներն իրար մեջ պայմանավորվել են այսպես. մինչեւ 45 տարեկան մարդը երիտասարդ է, 45-59-ը՝ հասուն, 60-74-ը տարեց, 75-89-ը՝ ծերունի, դե իսկ 90 եւ ավելին երկարակյացներն են։
«Ամեն ինչ հարաբերական է, ինչքան կարելի է կրկնել», կասեր ծերուկ կամ երիտասարդ Էնշտեյնը՝ թավ բեղերի թակ կիսաժպտալով-կիսափնթփնթալով։ Ու այս դեպքում էլ ճիշտ կլիներ. 15 տարեկանում 35-ամյա մարդուն նայում ենք որպես հասուն, գրեթե ծեր մարդու, իսկ 78-ամյա բարձունքից այդ նույն 35-ամյան լրիվ երեխա է թվում։
Կամ՝ քիչ չեն 20-25-ամյա, աշխարհից ու իրենցից հոգնած, մարած հայացքով ու կորացած ուսերով ծերունիներ եւ 65-ամյա վառվռուն հայացքով, խրոխտ ձայնով, ուղիղ մեջքով մարդիկ, ովքեր ամուսնու(կնոջ), ընկերուհու կամ ընկերոջ հետ ռոմանտիկ ընթրիք են ունենում ին-որ մի տեղ՝ ծովափին։
Այնպես որ, երիտասարդությունն այնուամենայնիվ նախ հոգեվիճակ է, ապա նոր՝ ապրած տարիների հանրագումար։
Այսօր երիտասարդների օրն է։ Շնորհավորում ենք՝ առանց տարիքային մանրուքների հետեւից ընկնելու։
Usanogh.am
[…] 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում […]