ԳլխավորԼուր

Դիլիջանում նշվել է Երիտասարդների միջազգային օրը

Երիտասարդների միջազգային օրը Դիլիջանում

Օգոստոսի 12-ին` Երիտասարդների միջազգային օրը, Դիլիջանի կենտրոնական հրապարակում Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ տեղի ունեցավ երիտասարդներին նվիրված միջոցառում:

Երիտասարդներին ընձեռվող հնարավորությունների հարթակների մասին պատմում էին Դիլիջանի հասարակական կազմակերպությունները. «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական բաց կրթության Դիլիջանի բաժին, Դիլիջանի շախմատի ակումբ, «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ և «Էկոպոլիս» ՀԿ: Յուրաքանչյուր տեղական կազմակերպություն իր տաղավարում ներկայացնում էր այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք համայնքի երիտասարդների կյանքի որակի բարելավմանն են միտված:

Կրթական ծրագրին զուգահեռ հյուրերը հնարավորություն ունեցան լսելու տարբեր կատարումներ, հայտնի ու սիրված երգեր:

Ելույթով հանդես եկան Գյումրու «Շիրակի գարուններ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց` Մուրադ Թորոսյան), Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ուսանողները, իսկ պարային երաժշտությունն ապահովեցին «Հայաստանի ձայն» հեռուստաշոուի մասնակից Մերի Մհերյանն ու DJ Դավիթը։

Երիտասարդների միջազգային օրը Դիլիջանում
Երիտասարդների միջազգային օրը Դիլիջանում
Երիտասարդների միջազգային օրը Դիլիջանում
Երիտասարդների միջազգային օրը Դիլիջանում