ԳլխավորԼուր

Մահացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտորը

Կյանքից հեռացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր (1999-2012թթ․), ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար (2012-2017թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի նախկին գլխավոր խորհրդական (2017-2020թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի տնտեսական և կարգապահական հարցերով նախկին խորհրդական (2020թ․-2023թ․ հունիս) և ընթացիկ տարվա հունիսին ստեղծված ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը։

Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։