ԳլխավորԼուր

Խաղողօրհնեք. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Խաղողօրհնեք

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը ժամը 10:30-ին Սուրբ Գայանե վանքում կմասնակցի Սուրբ Պատարգին:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին: