ԳլխավորԼուր

Մեծամորում նշվել է Երիտասարդների միջազգային օրը

Մեծամորում նշվել է Երիտասարդների միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում օգոստոսի 12-ին տարաբնույթ միջոցառումներով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Այն այս տարի կրում է «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը:

Միջոցառումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Նոննա Սկաուն, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդներին միջազգային օրվա կապակցությամբ՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը էկոլոգիական միջավայրի պահպանման, մարտահրավերների դիմագրավման գործում:

Օրվա շրջանակում Մեծամոր համայնքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր, սպորտային-ժամանցային մրցույթ, երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ, քաղաքականության վերաբերյալ իրազեկման արշավ, ինտերակտիվ խաղ, աշխատարաններ՝ երիտասարդության մասին օրենքի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական ոլորտում աջակցության մասին թեմաներով՝ ապահովելով ներառականությունը։

Օրը ամփոփվել է համերգային կատարումներով:

Միջոցառումներն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծամորի երիտասարդական խորհրդարան ՀԿ-ն, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «The body shop»-ը, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն և Մեծամորի համայնքապետարանը։