ԳլխավորԼուր

Մեծամորին է հանձնվել երիտասարդական մայրաքաղաքի փոխանցիկ բանալին

Համերգ Մեծամորի Մշակույթի տանը

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մշակույթի տանը մայիսի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիսավոր պայմաններում Մեծամորին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Մեծամոր համայնքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը:

Պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիրը, որը սկսվել է Մեծամորի հիմնի շնորհանդեսով։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել մեծամորցի երիտասարդները, առաջին անգամ հանրությանն է ներկայացել նորաստեղծ «Մետրոնոմ» բենդը։ Համերգային ծրագրի հատուկ հյուրն էր Սրբուհի Սարգսյանը (Սրբուկ)։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Կենտրոնում՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը
Մեծամորին է հանձնվել երիտասարդական մայրաքաղաքի փոխանցիկ բանալին