ԳլխավորԼուր

Գորիս-Կապան-Քաջարան գազատարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասված Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։

Իրականացվում են գազաթողարկման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Ժամը 11։10-ից դադարեցվել էր Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։