ԳլխավորԼուր

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են

Բարի գալուստ Արցախ

Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշումներ, համաձայն որոնց հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:

Comment here