ԳլխավորԼուրՀայաստանս

Արցախի 30,000 երեխաները 172-րդ օրն է՝ շրջափակման մեջ են. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխարհի երեխաները տոնում են Երեխաների պաշտպանության օրը ազատության ու անհոգության մեջ, իսկ Արցախի 30,000 երեխաները՝ 172-օրյա շրջափակման հարուցած զրկանքների պայմաններում, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Գրառմանը կից նա տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։

2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

Այս որոշումը կատարելու փոխարեն Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։