ԱրցախԳլխավորԼուր

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող արցախյան ձեռագրերի վերականգնման ու հանրայնացման համար

ԱՄՆ դեսպանատան արցախյան ծրագրի շնորհանդես՝ Մատենադարանում

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

Երեք տարվա ծրագրի շրջանակում կհատկացվի 74․000 ԱՄՆ դոլար։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինըՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինըԱՄՆ դեսպանատան արցախյան ծրագրի շնորհանդես՝ Մատենադարանում