ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8-ի

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է, տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:

Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

 

Comment here