ԳլխավորԼուր

1915 եւ 0037433191500 համարներին ուղարկված sms-ը կարժենա 1 դրամ

Ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում ապրող հայերը հնարավորություն կունենան ուղարկել SMS-հաղորդագրություններ՝ իրենց անուններն արտացոլելով Ծիծեռնակաբերդի սյուների վրա․ հաղորդագրությունները կարժենան 1 դրամ։

Առավոտյան 08։00-ից սկսած, քաղաքացիները Հայաստանից կարող են հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին և 0037433191500 հեռախոսահամարին արտասահմանից՝ իրենց անվամբ՝ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները նույն օրը երեկոյան կարտացոլվեն հուշահամալիրի սյուների վրա։

Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն-ազգանուն և ցանկալի է, որպեսզի դրանք լինեն հայատառ։

Comments (1)

  1. Ռուսաստանից ուղարկում ենք, սակայն հետադարց sms չենք ստանում: Ի՞նչն է պատճառը

Comment here