ԳլխավորԼուր

Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 23-ի երեկոյան Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եզրափակվեց ավանդական ջահերով երթը, որն այս տարի կրում էր «Զարթնի՛ր, լաո» խորագիրը:

Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթը ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:

 

Երեկ ջահերով երթեր են անցկացվել նա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ու Կապանում։

Հիշեցնենք, որ ջահերով առաջին երթը դեպի Ծիծեռնակաբերդ տեղի է ունեցել 1999 թ.՝ ՀՅԴ երիտասարդների կազմակերպմամբ (ՀԵՄ)։