Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 12-ի` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն, 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30- 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Տեղափոխումը կիրականացվի հետևյալ երթուղիներով.
«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի – Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,
հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ,
«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով: