ԳլխավորԼուր

ՀԱՀ-ում դպրոցական 2 ավտոբուս է վթարվել. կան զոհեր

ՀԱՀ-ում դպրոցական 2 ավտոբուս է վթարվել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 3-ին ավտովթար է տեղի ունեցել երկու դպրոցական ավտոբուսների և բեռնատարի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը՝ SABC ռադիոկայանի տվյալներով ՝ զոհվել է 19 մարդ, այդ թվում ՝ դպրոցականներ։

Վթարը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգում ՝ Սեհուխունի քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսների ներսում դեռ կան արգելափակված մարդիկ։

Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ՃՏՊ-ն, փակ է երթևեկության համար։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանությունը։