ԳլխավորԼուր

Եգիպտոսում 32 մարդ է զոհվել գնացքների բախման հետեւանքով. տեսանյութ

32 մարդ է զոհվել եւ առնվազն 84-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով:

Պատահարը տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարավ՝ Սոհագի նահանգում: Բախման հետեւանքով երեք վագոն շրջվել Է:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատահարի վայր Է ուղարկվել շտապ օգնության 36 ավտոմեքենա։

Գնացքների մեքենավարները ձերբակալվել են։

Comment here