ԳլխավորԼուր

Հանդամասում հակերով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատար է շրջվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն ԱԻՆ

Օգոստոսի 27-ին, ժամը 19։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղին հարակից «Սարի դոշ» կոչվող հանդամասում հակերով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ավտոճանապարհի բացակայության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

Comment here