Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վորորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Comment here
You must be logged in to post a comment.