ԳլխավորԼուր

ԵՊՀ մեծարման եվ առաջինկուրսեցիների երդման արարողությունը մեկնարկել է Եռաբլուր այցելությամբ

ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ 7-րդ մասնաշենքի պուրակում՝ Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելով, այնուհետև տեղի ունեցավ այցելություն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների անմահ հիշատակին:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Արման Մալխասյանը և Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ysu.asm-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունենալու ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման արարողությունը, որը կազմակերպվում է ռեկտորատի ու Մշակույթի կենտրոնի կողմից:

Միջոցառումը նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին:

«Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Արցախյան հերոսամարտում ընկած մեր հերոսների ընտանիքներին, որոնց նույնպես հրավիրել ենք երդմնակալության արարողությանը, բացի դրանից՝ Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակից երկու համալսարանական բարձրացրել են ՀՀ և ԵՊՀ դրոշները»,- ասաց Արթուր Իսրայելյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, աղջիկների պարային համույթը, «YSU band»-ը և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:

Comment here