ԳլխավորԼուր

Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով. ԵՊՀ մամուլի խոսնակ

Ազնիվ Գրիգորյան

ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի  ֆեյսբուքյան էջում արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» գրառմանը՝ նշելով, որ  Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով։ Այս մասին Գրիգորյանը գրել է իր Facebook-յան էջում։

«Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով):

Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-գրել է ԵՊՀ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ նշելով, որ բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր Մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։