ԳլխավորԼուր

Արցախում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային  գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը  շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: