ԳլխավորԼուր

«Ով է հեղինակը». հայտնի է 5-րդ հրապարակման հաղթողն ու 6-րդ առաջադրանքը

Գիրք, երեխա

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է Գիրք նվիրելու օրվան նվիրված մրցույթի 6-րդ հրապարակումը, որը նախատեսված է 10-12-րդ դասարանի աշակերտների համար:

«Հայտնում ենք, որ մրցույթի 5-րդ հրապարակման ճիշտ պատասխանն է՝ Գրիգոր Զոհրապ, «Այրին»։

«Օրվա հաղթողն» է ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյանը։

Հարգելի՛ աշակերտներ, կրկին տեղեկացնում ենք, որ խմբագրված պատասխանները չեն դիտարկվում։ Ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում՝

մրցութային տեքստի վերաբերյալ պատասխանը հրապարակել Ձեր իսկ անձնական ֆեյսբուքյան էջից՝ չօգտվելով այլ օգտատերերի էջերից,

պատասխանը գրելուց հետո չխմբագրել այն՝ փոխելով պատասխանի բովանդակությունը:

Վերոնշյալ կետերին անհամապատասխան հայտերը չեն դիտարկվելու:

Ինչպես նաև խնդրում ենք պատասխանը նշելիս պահպանել գրառման հերթականությունը՝ հեղինակ, ստեղծագործություն, դպրոցի հասցե, դասարան:

Շնորհակալ ենք ակտիվ մասնակցության և ցուցաբերած հետաքրքրության համար: Շարունակե՛ք լինել ակտիվ»,-նշված է հաղորդագրության մեջ: