ԳլխավորԼուր

«Ես հայրենիքիս հենասյունն եմ». մրցույթ՝ ուսանողների համար

«ԵՊՀ օլիմպիադա –2023»-ի երկրորդ փուլը

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն հայտարարում են մրցույթ` «Ես հայրենիքիս հենասյունն եմ» խորագրով:

Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր 2024-2025թթ. ուսումնական տարում ուսանող են Հայաստանի որևէ բուհում` բակալավրիատի, մագիստրոսական կամ ասպիրանտական առկա կամ հեռակա ծրագրով։

Մասնակցության պահանջներին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով և ցանկության դեպքում լրացնել դիմում-հայտը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայեցակարգ հետևյալ ոլորտներից որևէ մեկի վերաբերյալ.

  • զինծառայողների իրավունքների ապահովում և անվտանգություն,
  • ազատությունից զրկվածների իրավունքների ապահովում և արդարադատության համակարգ
  • գործարարության զարգացում և հարկային քաղաքականություն
  • կրթության իրավունքի ապահովում և բուհերի ակադեմիական ազատություն
  • հանրային կյանքում փոխադարձ հարգանքի վրա հիմնված` հասարակության պառակտման վերացում և համերաշխության ապահովում:

Մրցույթի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայագրեր, ինչպես նաև մրցանակներ` արտերկրում ուսումնական դասընթացի մասնակցելու, ուսման վճարի հատուցման, վճարովի պրակտիկա անցնելու և այլն:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews