ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելությունը

Կրթաթոշակ

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակներ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ վարձավճարների փոխհատուցման նպատակով:

Արդեն իսկ կրթաթոշակի արժանացած ուսանողները պետք է ներկայացնեն հաշվետվություն և ցանկալի է ներկայանալ նոր ծրագրով, որը կնպաստի համապատասխան մարզի զարգացմանը:

Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է, որ ուսանողը ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։

Կրթաթոշակի արժանացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:

Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլհասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․

  • մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
  • ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ միջին որակական գնահատականը (ՄՈԳ), կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
  • անձնագիր (գրանցման էջի պատճենը):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբեր 20-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews