Այսօր որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել «Իվան Աթայան»-ի անվան կրթական հիմնադրամին բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից:
Այսօր էլ որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել «Իվան Աթայան»-ի անվան կրթական հիմնադրամին բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը:
Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։