ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

ԱՄՆ Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը հայտարարում է իրավագիտության մագիստրոսի ծրագիր 75-100% կրթաթոշակների տրամադրմամբ

ԱՄՆ Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը հայտարարում է իրավագիտության մագիստրոսի ծրագիր՝ 75-100% կրթաթոշակների տրամադրմամբ։

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան իրավունքի դպրոցի (ԱԻԴ) հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

-Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /ԹբիլիսիՎրաստան/ և այնուհետև

-Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագիր /Չիկագո, Իլինոյս նահանգ, ԱՄՆ/:

Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագրի տևողությունն է երկու կիսամյակ Վրաստանում, Թբիլիսիում` 2020թ-ի հունվարից մայիս (առաջին կիսամյակ) և սեպտեմբերից դեկտեմբեր (երկրորդ կիսամյակ): Երկու կիսամյակը ներառում  է 10 պարտադիր դասախոսություններ, որոնք անց են կացվելու անգլերենով, բացառապես ԱՄՆ–ից և Միացյալ թագավորությունից ժամանած ՉիկագոՔենթի դասախոսների կողից: Նշված տասը պարտադիր դասընթացները ընդգրկում են հետևյալ արդիական առարկաները՝ Միջազգային բիզնես գործարքներ, Էլեկտրոնային առևտուր, Առցանց գործարքներ, Հակամենաշնորհային իրավունք, Մտավոր սեփականության ակտիվների կառավարում, Մտավոր սեփականության իրավունք, Համաշխարհային մտավոր սեփականության իրավունք,  Ապրանքային նշանի իրավունք, Համեմատական իրավունք, Ամերիկյան իրավական համակարգի ներածություն և Իրավաբանական գրագրություն:

Ովքեր պետք է դիմեն այս ծրագրին`

-Նրանք, ովքեր հետաքրքրված են Չիկագո-Քենթի մագիստրատուրայի կրթությամբ պետք է ունենան առաջին կարգի իրավաբանական կրթություն (բակալավրի կոչում/LL.B) կամ պետք է լինեն վերջին կուրսի ուսանող։

-Նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես իրավունքի ոլորտով և ցանկանում են ստանալ միայն ԱԻԴ սերտիֆիկատ, ապա ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող դիմող (ով ունի բակալավրի կրթություն կամ վերջին կուրսի ուսանող է), կարող են փաստաթղթերը ներկայացնել ԱԻԴ ծրագրին։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը։ Դիմողն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

-Ինքնակենսագրություն՝անգլերեն լեզվով,

-Երաշխավորական նամակ (reference letter) ՝գրված կամ թարգմանված անգլերեն լեզվով՝ կոնտակտային ինֆորմացիայի նշումով,

-Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք:

-Անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (ID):

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով` admission@chicagokentlaw.ge, r.warner@chicagokentlaw.gek.jeladze@chicagokentlaw.ge, m.meskhi@chicagokentlaw.ge

Առավել մանրամասն՝ այստեղ։

Comment here