Նորահարսը դիմում է ամուսնուն.
-Գիտես, սիրելիս, ես չեմ կարող միանգամից հրաժարվել իմ աղջկական սովորություններից։
-Պետք էլ չէ։ Դու շարունակիր փող ուզել հայրիկիցդ։
***
Հայրը հարսանիքի նախօրեին զրուցում է որդու հետ.
-Լսիր, տղաս, ես 2 շատ կարեւոր խորհուրդ եմ ուզում քեզ տալ։ Առաջինը՝ այս գլխից կնոջդ հետ կպայմանավորվես, որ շաբաթը մեկ անգամ մինչեւ լույս անցկացնելու ես ընկերների հետ։
-Լավ, հայրիկ, իսկ ո՞րն է երկրորդ խորհուրդը։
-Երբեք այնքան հիմար չլինես, որ այդ գիշերը ընկերներիդ հետ անցկացնես։
***
-Սիրելիս, այսօր մեր ամուսնության տարեդարձն է, գուցե գոճի՞ մորթենք։
-Գոճին ի՞նչ կապ ունի։ Եղբորդ է պետք մորթել, այդ նա մեզ ծանոթացրեց։
***
-Հետաքրքիր է, իսկ քո ամուսինը հիշո՞ւմ է ձեր ամուսնության օրը։
-Բարեբախտաբար՝ ոչ։
-Իսկ ինչո՞ւ «բարեբախտաբար»։
-Որովհետեւ տարվա մեջ մի քանի անգամ ես նրան հիշեցնում եմ այդ մասին ու նվերներ եմ ստանում։
***
Աղջիկը՝ ընկերոջը.
-Խմո՞ւմ ես։
-Չէ։
-Ծխո՞ւմ ես։
-Չէ։
-Մոլեխաղե՞ր։
-Չէ։
-Այսինքն դու թերություն չունե՞ս։
-Մենակ մեկը. սիրում եմ սուտ խոսել։
***
Ընտանեկան հերթական վիճաբանության ժամանակ հայրը գոռում է.
-Ո՞վ է վերջապես ընտանիքի գլխավորը։ Ի՞նչ անեմ, որ լսեք ինձ։
Երեքամյա որդին խորհուրդ է տալիս.
-Պապ, իսկ դու բարձր լաց եղիր։
***
-Պարոն տնօրեն, ես պետք է խնդրեմ ձեզ գոնե մի քիչ աշխատավարձս բարձրացնեք։ Ես մի քանի օր առաջ ամուսնացել եմ։
-Շատ ցավում եմ, հարգելիս, բայց տնօրինությունը պատասխանատվություն չի կրում աշխատակիցների հետ դրսում տեղի ունեցած դժբախտությունների համար։
***
Յուրաքանչյուր մայր հույս է փայփայում, որ իր աղջիկն ավելի լավ ամուսին կգտնի, քան ինքը, բայց եւ հավատացած է, որ իր որդին երբեք չի գտնի այնպիսի լավ կին, ինչպիսին ունի նրա հայրը։
***
Զրուցում են 2 երիտասարդ մայրեր։
-Դուք քանի՞ երեխա եք ուզում ունենալ։
-Չորս… ոչ ավելի։
-Ինչո՞ւ։
-Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը չինացի է։
***
-Սիրելիս, դու չե՞ս կարծում, որ սպիտակ գույնն ինձ գիրացնում է։
-Իմ կարծիքով ոչ թե սպիտակ գույնն է մեղավոր, այլ որ դու օրվա ընթացքում 15 անգամ հաց ես ուտում։
***
-Իմ կարծիքով՝ կինս միտք ունի բաժանվել ինձնից։
-Ինչո՞ւ ես այդպես մտածում։
-Երեկ նա մեր տուն էր եկել ընկերուհու հետ։
-Հետո ինչ։
-Հետո ի՞նչ։ Դու պարզապես չես պատկերացնում, թե այդ ընկերուհին ինչ գեղեցկուհի էր։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։