– Հը, ո՞նց են գործերդ Վաչիկի հետ։
– Նորմալ։ Մենք վիճում ենք միայն մանրուքների շուրջ։ Ասենք՝ ես ցանկանում եմ հարսանիքին ոսկեթել քողով լինել, իսկ ինքն ընդհանրապես չի ուզում ամուսնանալ…
***
– Ես չեմ ուզում ամուսնանալ քեզ պես ժլատ մարդու հետ։ Առ, վերցրու քո տված մատանին։
– Լավ, իսկ ո՞ւր է տուփը։
***
Եթե կինը ձեզ սիրում է, զգույշ եղեք. գործը կարող է ԶԱԳՍ-ին հասնել։
***
– Սիրելիս, երբ մենք ամուսնանաք, 3 երեխա ենք ունենալու։
– Ի՞նչ գիտես։
-Նրանք հիմա մայրիկիս մոտ են ապրում։
***
– Արթուր, ինչո՞ւ ես այդքան տխուր։
– Վաղը հարսնացուս ամուսնանում է…
-Այ քեզ բա~ն։ Ո՞ւմ հետ։
– Ինձ հետ…
***
– Իսկ դու կշարունակե՞ս ինձ սիրել նաեւ ամուսնությունից հետո։
– Կարծում եմ՝ այո. ես միշտ թուլություն եմ ունեցել ամուսնացած կանանց նկատմամբ։
***
– Լսի′ր, ինչպե՞ս մտքովդ անցավ ամուսնանալ Նոնայի հետ։
– Ես էլ չգիտեմ։ Մի անգամ նստած էինք սրճարանում, խոսելու թեմա չկար, ու ձանձրույթը ցրելու համար խոսք բացեցի…
***
– Սիրելիս, եթե մի անգամ էլ ինձ համբուրես, ես ամբողջ կյանքում քոնը կլինեմ։
– Շատ շնորհակալ եմ, որ զգուշացրեցիր։
***
-Թանկագի′նս, ես կրկին չեմ գտնում իմ փողկապը,։ Որտե՞ղ ես այս անգամ դրել մեր զգեստապահարանը։
***
-Մայրի′կ, ի՞նչ է նշանակում «տրանսվեստիտ»։
-Անկեղծ ասած՝ կարգին չգիտեմ։ Գնա խոհանոց ու հարցրու Հռիփսիկ դյադյային։
***
Հանդիպում են երկու ծանոթ.
-Լսի′ր, քեզ դու՞ր են գալիս հիմար կանայք։
-Չէ, ի՞նչ ես ասում։ Իհարկե ոչ։
-Իսկ նրանք, ովքեր խմում ու ծխու՞մ են։
-Չէ, ինչի՞ս են պետք։
-Իսկ այնպիսի կանայք, ովքեր ո′չ ճաշ են կարողանում պատրաստել, ո′չ տուն մաքրել։
-Ո′չ, ո′չ, ո′չ…
-Էդ դեպքում, գրո′ղը տանի, ի՞նչ ես կպել իմ կնոջից։
***
-Կինս կյանքս կերել է։ Ամեն օր ինձնից փող է ուզում, փող, փող, փող։ Նյարդերս չեն դիմանում արդեն։
-Լավ, ի՞նչ է անում այդքան փողը։
-Դե ի՞նչ իմանամ։ Մինչև հիմա ոչ մի անգամ չեմ տվել։
***
Կիսաքնած ամուսինը.
-Սիրելի′ս, անջատիր հեռուստացույցը։
-Չեմ կարող, թանկագի′նս, մենք կինոթատրոնում ենք։
Comment here
You must be logged in to post a comment.