Եթե մարդը հարցին հարցով է պատասխանում, նա կամ հրեա է, կամ քննություն տվող ուսանող։
***
Քննություն՝ գյուղատնտեսական ինստիտուտում։
– Հնարավո՞ր է կովին աբորտ անել,-հարցնում է դասախոսը։
– Պրոֆեսոր, էդ ինչ պատմության մեջ եք ընկել,-քմծիծաղ է տալիս ուսանողը։
***
Ռազմական ինստիտուտի 2 ուսանող ծխում են զուգարանում։ Մեկը հարցնում է.
– Իսկ գիտե՞ս, թե մեր մայորն ինչով է տարբերվում էշից։
Մեկ էլ դռան մոտից լսվում է մայորի սպառնալից ձայնը.
– Եվ ինչո՞վ։
– Ոչ մի բանով, պարոն մայոր։
– Ապրես։ Թե չէ…
***
Փիլիսոփայության քննության ժամանակ ուսանողը դասախոսին համոզեց, որ որեւէ դասախոսություն ու դաս չի եղել, ու ընդհանրապես՝ փիլիսոփայություն գոյություն չունի։
***
– Աչքերիդ տակ կապտուկներ կան, հազիվ ես տեղաշարժվում, հազիվ ես խոսում, հիշողության պարբերական կորուստներ կան… Անկեղծ ասա՝ դու թմրամո՞լ ես։
– Ոչ, բժիշկ, ուսանող եմ։
***
Մի քանի բուհերի ուսանողների նույն հարցը տվեցին՝ ինչ է ավելի լավ ունենալ՝ կի՞ն, թե՞ սիրուհի:
Բժշկականի ուսանող. «Իհարկե կին ՝ կանոնավոր, կայուն և անվտանգ առողջության առումով»։
Մանկավարժականի ուսանող. «Ավելի լավ է սիրուհի ունենալ՝ ոչ մի պարտավորություն, ազատ կյանք»։
Պոլիտեխնիկի ուսանող. «Ավելի լավ է և մեկը, և մյուսը։ Կնոջդ ասում ես, որ գնացել ես սիրուհու մոտ, սիրուհուն ՝ կնոջդ մոտ, իսկ իրականում գնում ես ընկերոջդ տուն ու … որքան սիրտդ ուզի՝ գծագրեր արա»։
***
Ուսանողը սովորեց փիլիսոփայության բոլոր տոմսերը, բայց չգնաց քննության, քանի որ կյանքը իմաստ չունի, իսկ բոլոր մարդիկ ընդամենը մանր զինվորներ են այդ կյանքում։
***
Տանջած դեմքով ուսանողը դուրս է գալիս քննասենյակից։ Համակուրսեցիները հարցնում են.
– Հը, ինչպե՞ս հանձնեցիր։
– Ինչպես եկեղեցում:
– Այսի՞նքն։
– Նա հարց էր տալիս, ես խաչակնքվում էի, ես պատասխանում էի, նա էր խաչակնքվում։
***
Տրոլեյբուսում մի տարեց կին փորձում է իր տեղը զիջել շատ նիհար մի երիտասարդի.
– Նստիր, տղա ջան, նիհար ես ու շատ տանջած տեսք ունես, հո հիվա՞նդ չես։
– Ոչ, շնորհակալություն, ես ուսանող եմ:
– Դե գոնե վերարկուդ տուր պահեմ։
– Սա վերարկու չէ, իմ ընկեր Կոլյան է:
***
Դասախոսը բացատրում է ուսանողներին տեսության ու գործնականի տարբերությունը։
– Տեսությունն այն է, երբ ամեն ինչ պարզ է, բայց ոչինչ չի գործում: Իսկ պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց բացարձակապես անհայտ է, թե ինչու:
***
Ուսանողական ճաշարանում։
– Երկու նրբերշիկ…
Խոհարար.
– Օհո, ոնց որ հարուստ ես, հա, այսօր։
– Եվ տասնվեց պատառաքաղ…