ԳլխավորԺամանցՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-7

Անատոմիայի քննության ժամանակ դասախոսը հարցնում է ուսանողուհուն.

— Մարդու ո՞ր օրգանն է սիրո խորհրդանիշ համարվում։

— Տղամարդկա՞նց, թե՞ կանանց համար։

— Տեր Աստված,-հոգոց է հանում դասախոսը,-մեր ժամանակ դա ընդամենը սիրտն էր…

***

Քննության ժամանակ։ Դասախոսը հարցնում է.

— 20 միավորանոց հարց. ինչո՞վ է չափվում լարումը։

Լռություն։

-15 միավորանոց հարց. ինչո՞վ է չափվում լարումը. ա) վոլտմետրով բ) ամպերմետրով, գ) օհմմետրով։

Լռություն։

-10 միավորանոց հարց. միգուցե վոլտմետրո՞վ են չափում լարումը։

***

Ուսանողը տուն է վարձում։

-Երիտասարդ,-զգուշացնում է տանտիրուհին,-ես չեմ թողնի, որ այստեղ աղջիկներ գան։

-Հասկանալի է, իսկ եթե տղանե՞ր գան։

-Դե տղաների դեմ ոչինչ չունեմ։

-Ուրեմն ամեն ինչ կարգին է. ես այս բնակարանը վարձում եմ մի աղջկա համար։

***

Ուսանողը՝ ընկերոջը.

-Դու արդեն քանի՞ քննությունից ես կտրվել։

-Վաղվանն էլ հետը՝ հինգ։

***

Քննության ժամանակ դասախոսը՝ ուսանողին.

— Ինչո՞ւ ես ոչ մի դասախոսության ժամանակ Ձեզ չեմ  տեսել։

— Ես միշտ ներկա եմ եղել, ուղղակի սյան հետեւն էի նստում։

-Երբեք չէի պատկերացնի, որ մի սյան հետեւում 25 ուսանող կարող է նստել։

***

Մեծամիտ ուսանողը՝ ընկերոջը.

-Մի քանի տարի հետո մարդիկ, նայելով մեր ինստիտուտի շենքին, ասելու են. «Այստեղ սովորել է ուսանող Ջոնսոնը»։

Այդ պահին կողքից անցնող դեկանը.

— Եթե քննություններդ չհանձնես, մարդիկ այդպես կասեն արդեն հաջորդ շաբաթ։

***

Ուսանողն ուրախ վեր է թռչում սեղանի մոտից ու դուրս վազում՝ բացականչելով.

— Հանձնեցի~։

— Սպասեք,-գոռում է պրոֆեսորը, ցույց տալով ստուգարքային գրքույկը, – պետք է նշել։

— Երեկոյան մի լավ կնշենք,-լսվում է արդեն դռան հետեւից։

***

— Լսեք,-զայրանում է դասախոսը,-ես Ձեզ արդեն երրորդ անգամ եմ բավարար գնահատական նվիրում։ Ինչո՞ւ չեք սովորում։ Վերջիվերջո՝  սովորելուց դեռ ոչ ոք չի մեռել։

— Գիտեմ,-ասում է ուսանողը,-բայց ավելի լավ է ռիսկի չդիմել։

***

Տեխասի նահանգային գրադարան։ Նախասրահում պատին կախիչներ են եւ գրություն. «Միայն ուսուցիչների եւ դասախոսների համար»։ Դրանից քիչ ներքեւ կատակասեր ուսանողը մեկ այլ գրություն է փակցնում. «Կարելի է կախել նաեւ վերարկուներ եւ գլխարկներ»։

***

Քննության ժամանակ դասախոսը՝ ուսանողին.

— Գիտե՞ք արդյոք՝ ինչ է քննությունը։

— Դա երկու խելացի մարդկանց զրույց է առարկայի մասին։

— Իսկ եթե նրանցից մեկը հիմա՞ր է։

— Ուրեմն մյուսը կզրկվի կրթաթոշակից։

Թարգմանությունը՝ usanogh.am-ի

Comment here