Մոլ— գնումներ կատարելու մոլուցքը պարպելու վայր
Ուսանող— «սովորող-մարդ դարձող» 2. դիպլոմատենչ պատանի
ԱԲ— բանական էակի ստեղծած անբնական մրցակիցը
Ապառիկ— «վերցրու, վերցրու, փողը հետո կտաս»… կրկնակի շատ
Հարսանիք— աղմկոտ միջոցառում, որի ընթացքում ֆոտոսեսիաներից ու մի ամիս խանութներում ու սրահներում վազվզելուց գերհոգնած հարսն ու փեսան եւս 10 ժամ պետք է դիմանան ու նայեն՝ ինչպես են ուրիշները քեֆ անում։ Մերթ ընդ մերթ էլ ոտքի կանգնեն ու ժպտան։
Հեռախոս— ձեռքից անպակաս կապի բազմաֆունկցիոնալ սարք, առանց որի կյանքն այնքան անկապ է…
«Իվենթ»— դե հո չես ասի՝ միջոցառում, ոչ ոք չի հասկանա
Զարթուցիչ— «Մուննաթ տոնով» մեզ արթնացնող ու նոր սկսվող օրվա մեջ շպրտող ձայն, երգ, զնգոց… Նայած ճաշակի
Հեծանիվ— ներքաղաքական-հասարակական-քարոզչական մարզագույգ