Քննության ժամանակ պրոֆեսորը զարմացած-զայրացած հարցնում է.
— Ախր ինչպես կարելի է ոչինչ չիմանալ։
— Կներեք, պրոֆեսոր, ես գիտեի, թե քննությունը վաղն է։
***
Քննության ժամանակ ուսանողները պատասխանում են թեստերի հարցերին, որտեղ պատասխանները «այո» կամ «ոչ» պետք է լինեն։ Ուսանողներից մեկը մետաղադրամով «գիրուղուշ» է անում, նայում, գրում պատասխանը։
Դասախոսը նկատում է, բայց չի միջամտում՝ մտածելով. «Սա ամենաշուտը կվերջացնի»։ Սակայն քննության ժամանակը սպառվում է, բոլորը գնում են, մնում է միայն այդ տղան, որը շարունակում էր մետաղադրամ շպրտել օդ ու բռնել։ Դասախոսը չհամբերելով՝ մոտենում է նրան.
— Դե ինչ, գրեցի՞ր պատասխանները։
-Այո։
-Այդ դեպքում հիմա ի՞նչ ես անում։
-Ստուգում եմ։
***
— Լավ, վերջին հարցը։ Պատասխանեք՝ կդնեմ 10։
— Գիտե՞ք, պրոֆեսոր, ես ավելի լավ առաջարկ ունեմ. Դուք առանց հարցեր տալու ինձ 15 եք դնում, իսկ ես ցույց եմ տալիս, թե ինչպես օգտվեք Ձեր «Այֆոնից» եւ բանկոմատից վերջապես հանեք Ձեր վերջին վեց ամսվա աշխատավարձը։
***
— Պրոֆեսոր, հավատացնում եմ, ես ամեն ինչի պատրաստ եմ, որ այս քննությունը դրական ստանամ։ Ես նկատի ունեմ բացարձակապես ամեն ինչ։
Դասախոսը ճշտում է.
— Իսկապես ամեն, ամեն ի՞նչ։
Ուսանողուհին թավշյա ձայնով ու կրքոտ հայացքով.
— Ամեն ինչ։
Պրոֆեսորը ավելի է մոտենում ու շշուկով հարցնում.
— Դուք պատրաստ եք նաեւ նորմալ սովորե՞լ…
***
Փիլիսոփայության քննության ժամանակ պրոֆեսորը միայն մեկ հարց է տալիս ուսանողներին. «Ինչո՞ւ»։
Ամենաբարձր միավորը ստացավ այն ուսանողը, ով պատասխանել էր. «Իսկ ինչու ոչ»։
***
Քննության ժամանակ սովորելով աչքի չընկած ուսանողը տոմս վերցրեց ու անմիջապես, սարսափահար դեմքով, ետ դրեց սեղանին։ Դասախոսը զարմացած հարցրեց.
— Ձեզ ինչ պատահեց, ինչու կրկին տեղը դրեցիք տոմսը։
— Պրոֆեսոր, դա 13-րդ տոմսն էր, իսկ ես սնոտիապաշտ եմ։
-Զառանցանք է,-զայրացավ դասախոսն ու գտավ-ուսանողին տվեց հենց 13-րդ տոմսը։
Ուսանողը գերազանց պատասխանեց ու դուրս եկավ։
-Դու ինչ է՝ ամեն ինչ պարապե՞լ էիր,-հարցրին զարմացած ընկերները։
-Չէ հա, միայն 13-րդ տոմսը գիտեի։
***
— Իզյա, մեր տղան ավարտել է ինստիտուտը կարմիր դիպլոմով։ Պետք է նրան ինչ-որ բան նվիրենք։
— Հմմ… Իսկ ինչ է՝ կարմիր դիպլոմը վա՞տ նվեր էր։
***
— Արի պարզապես լուռ նստենք։ Այստեղ այնպես գեղեցիկ է, չեմ ուզում խախտենք լռությունը…
— Երիտասարդ, վերջ տվեք ռոմանտիկ զեղումներին ու տոմս քաշեք։
***
Քննության ժամանակ ուսանողներից մեկը հարցնում է.
— Պրոֆեսոր, իսկ նրանց, ում ծննդյան օրն է, զեղչեր չեք անո՞ւմ։
— Իհարկե անում ենք. գնահատականից մի քանի բալ կիջեցնենք։
Թրգմ. usanogh.am-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։