ԳլխավորԺամանցՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-5

Տան ջերմությունն ապահովում է կինը, թեկուզ ջեռուցման համար ամուսինը վճարի։

***

Կինը «հանուն» աղցան է պատրաստում, «ընդդեմ»՝ արդուկ անում։

***

«Ախորժակն ուտելիս է բացվում, էդ էլ հո ժողովուրդն է ասում, ես ի՞նչ անեմ»,-մտքում ինքնասփոփվում էր կաշառակեր չինովնիկը։

***

Այսօրվա գործը վաղվան մի թող, թող մնա վաղը չէ մյուս օրը, կամ ավելի լավ է՝ հաջորդ շաբաթ։ Այդ ընթացքում գուցե ղեկավարդ էլ մոռանա՝ ինչ էր հանձնարարել։

***

Ասում են՝ հայրը ընտանիքի գլուխն է, մայրը՝ պարանոցը։ Երեխաների մասին, գոնե այս բաժակաճառում, տվյալներ չկան։

***

Կուշտը սովածին մանր է բրդում։ Սոված ընթերցողի վերաբերմունքը. «Հա, հա, հենց մա’նր, առանց շտապելու, իրեն շատ պե՞տք է որ»։ Կուշտ ընթերցողի վերաբերմունքը. «Ինչ մարդասեր, կարգին տղա է։ Կերել-պրծել է, բայց հոգ է տանում սովածի մասին, բան ու գործ թողած՝ հաց է բրդում նրա համար, մանր՝ առանց շտապելու ու  գլխառադ անելու»։

***

-Դու ինձ դավաճանե՞լ ես։

-Այո։

-Ի~, ձեռ ես առնո՞ւմ։

Ուշադրություն. ցանկացած պատասխան վտանգավոր է։

***

Սիրող կնոջն իմաստ չունի խաբել։ Նա ինքն իրեն կխաբի՝ ձեզանից չհիասթափվելու համար։

***

Կնոջ օպերատիվ հիշողության մեջ ավելի շատ ինֆորմացիա կա, քան տղամարդու «հարդ դիսկի» վրա։

***

Անհավատարիմ ամուսին-«Անկողնային հիվանդ»։

***

Կնոջ հետ լեզու գտնելը շատ հեշտ է։ Պետք է պարզապես ոչ թե անընդհատ «այո» կամ «ոչ» ասել, այլ՝ 2 «այո», 1 «ոչ», 2 «այո», 1 «ոչ»…  Այլապես նա կհասկանա, որ դուք չեք լսում։

Comment here